четверг, 11 января 2018 г.

Պատմություն

Բագրատունիների թագավորությունը (IX-XI դարեր): 851 թ. Հայոց իշխան Բագրատ Բագրատունու և 852 թ. նրա որդիների՝ Աշոտ և Դավիթ Բագրատունիների, ինչպես նաև Սասունի իշխան Հովնան Խութևցու գերևարումից հետո հայոց իշխանի պաշտոնն ստանձնեց սպարապետ Սմբատ Բագրատունի Աբլբասը (852-855): Բայց 855 թ. նա ևս ձերբակալվեց և աքսորվեց Սամառա:
 Հայաստանից արաբական զորքերը դուրս բերելուց հետո խալիֆայությունը 855 թ. հայոց իշխան ճանաչեց Սմբատ Բագրատունու35-ամյա որդուն՛ Աշոտ Բագրատունուն: Խալիֆայությունր  859 թ. Աշոտ Բագրատունուն հանձնարարեց նաև Արմինիայում հարկագանձման գործը: 861 թ. Մութավաքիլ խալիֆայի սպանությունից և գահակալական նոր կռիվների բորբոքումից հետո մի շարք երկրներ անկախացան խալիֆայությունից: Հայաստանում և Անդրկովկասում իր ազդեցությունը պահպանելու մտահոգությամբ խալիֆայությունը 862 թ. Աշոտ Բագրատունուն ճանաչեց Հայոց, Վրաց և Աղվանից իշխան` նրան վերապաելով նաև հարկերի գանձման իրավունքը: Նույն թվականին Աշոտ Բագրատունին հայոց սպարապետության գործակալությունը հանձնեց իր կրտսեր եղրորը՝ Աբաս Բագրատունուն; Բագրատունիների տիրույթները գավթելու ծրագրով արաբական մի զորաբանակ՝ Ջահապ ամիրայի գլխավորությամբ, 863 թ. ներխուժեց Արշարունիք: Սակայն Աբաս սպարապետը 40 հազարանոց հայկական բանակով գլխովին ջախջախեց թշնամուն: Աշոտ Բագրատունին 860-ական թթ. կարգավորեց կառավարման մարմիններր, իր գերագահությանների  ներքո համախմբեց Հայաստանի և Անդրկովկասի ազդեցիկ իշխանական տոհմերը, վարեց խոհեմ ներքին և արտաքին քաղաքականություն:
 Հայ իշխանների և բարձրադաս հոգևորականների համատեղ խորհրդում 869 թ. Աշոտ Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր: Բացահայտելով իր և հայ մեծամեծ իշխանների դեմ արաբ ոստիկան Ահմադի գլխավորությամբ նախապատրաստած դավադրությունը՝ 875 թ. Աշոտ Բագրատունին ձերբակալեց ոստիկանին, զինաթափեց արաբական զորքր և ծանակելով արտաքսեց երկրից:
 Անկախացած և ռազմաքաղաքական վերելքի ուղին բռնած Հայաստանը շուտով գրավեց նաև Բյուզանդիայի ուշադրությունը: Մակեդոնական (Հայկական) կայսերատան հիմնադիր Վասիլ 1-ը (867-886) առաջիններից մեկն էր, որ փորձեց շա- հել Աշոտ Բագրատունու զինակցությունը՝ ընդդեմ խալիֆայության: Սակայն Աշոտ Բագրատունին, բարեկամական հարաբերություններ հաստատելով Վասիլ 1-ի հետ, խոհեմաբար չեզոքություն պահպանեց հակամարտող կողմերի միջև: Մութավաքիլ խալիֆը հայ-բյուզանդական մերձեցումը կասեցնելու և Աշոտ Բագրատունուն սիրաշահելու նպատակով 885 թ. նրան ճանաչեց «թագավոր Հայոց և Վրաց»: Հայոց արքայի գահը ճանաչեց նաև Վասիլ I կայսրը::
 Բադրատունյաց նորահիմն և միջազգային ճանաչման արժանացած թագավորության իրավասությունը տարածվում էր Հայաստանի մեծագույն մասի վրա, բացառությամբ Բյուզանդիային միացված արևմտյան «աշխարհների» (Փոքր Հայք, Բարձր Հայք, Ծոփք) և խալիֆայության Զազիրա կուսակալությանը կցված հարավային որոշ գավառների:
Հայ և արաբ պատմագիրների հաստատմամբ Աշոտ I Բագրատունուգահակալման տարիներին (885-890) հայկական պետության սահմաններր հարավում ընդգրկում էին Կորճայք և Աղձնիք նահանգների մեծ մասր՝ մինչև Ջազիրա, հարավ-արևելքում հասնում էին Ատրպատական, արևելքում՝ մինչև Պարտավ, արևմուտքում՝ Ծոփք և Բարձր Հայք, հյուսիս-արևմուտքում՝ մինչև Եգերաց աշխարհ, հյուսիսում՝ մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան և Ալանաց դուռը: Աշոտ 1-ի գերիշխանությանր ենթարկվեցին վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին և Հայոց Արևելից կողմերի (Արցախ, Ուտիք) թագավոր Համամ Բագրատունին:
 Հայոց և վրաց միացյալ թագավորության հյուսիսային սահմաններն ամրապնդելու մտահոգությամբ Աշոտ 1-ը 887 թ. արշավեց մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան, ընկճեց տեղի անհաշտ ցեղերին, իսկ Եգերաց աշխարհի թագավորին հարկադրեց ընդունել իր գերիշխանությունր: Աշոտ 1-ի գահաժառանգ որդին՝ իշխանաց իշխան Սմբատը, զենքի ուժով ճնշեց Գ՚ուգարքի և Ուտիքի իշխանների անհնազանդությունր և նրանց ենթարկեց Բագրատունյաց գահին: Այնուհետև Աշոտ 1-ը զբաղվեց Բագարան մայրաքաղաքիկառուցապատմամբ, երկրի պաշտպանական համակարգի բարելավմամբ և բանակի (40 հազար հեծյալ մարտիկ) հզորացմամբ՝ մահից հետո իր որդի Սմբատին թողնելով կայուն և վերընթաց զարգացում ապրող թագավորություն:

Комментариев нет:

Отправить комментарий