понедельник, 25 сентября 2017 г.

հայոց լեզու

Հայոց թագավոր Աբգարը, ուղարկել էր Հռոմ Անանին և իր երկու իշխաններին ,պետական գործերով, իսկ հետո նրանք գնացին Երուսաղեմ Քրիստոսին տեսնելու նպատակով:Նրանք տեսան Քրիստոսին և հիացած վերադարձան պատմելու նրա մասին.

-Թագավոր, Քրիստոսը կատարում է հրաշքներ, անգամ մահացածներին է կյանք տալիս:Նա աստված է:

Հարևանները չէին հավատում նրան, չարաչար հալածում էին:

Աբգարը դա լսելով ասում է.

-Նա կամ Աստված է կամ Աստծո որդի, սովորական մարդը չի կարող այդպիսի բաներ անել, ով չնդունի Քրիստոսին նրան մահ կսպառնա:Կանչել Դպիր-ին:Պետք է նամակ գրել Քրիստոսին:

Ներկայացավ Դպիրը, գրիչի և թղթի հետ.

-Գրիր 《Հիսուս ես Աբգարս ողջունում եմ քեզ, լսել եմ, որ կույրերին տեսնել ես տալիս, հաշմանդամներին քայլել ես տալիս, երկարատև հիվանդություններ ունեցող մարդկանց բուժում ես և կենդանացնում ես անմեղներին:Խնդրում եմ արի և բուժիր ինձ, իմ հարևանները բողոքում են և ասում են, որ կչարչարեն քեզ, բայց իմ քաղաքը կհերիքի մեզ երկուսիս》

Նամակը տանողները տեսան Քրիստոսին Երուսաղեմում, նա չեկավ, բայց նամակ գրեց Աբգարին, 《Ով ինձ տեսնում է, չի հավատում իսկ ով չի տեսնում հավատում է:Այդպես է գրված իմ մասին, ես կուղարկեմ քեզ մոտ իմ աշակերտներից մեկին, որպեսզի նա քեզ բուժի》:

Հայաստան եկավ Քրիստոսի առաքյալներից մեկը` Թադեոսը:Նա եկել էր բժշկելու և քարոզելու: Աբգարը ասում է.

-Սա Հիսուսի առաքյալն է ներս թողեք:

Նա այնպես մտավ, որ Աբգարի երեսին տեսիլք երևաց, այդ հրաշքը չտեսան իշխանները:

-Դու Հիսուսի աշակերտն ես, որին Հիսուսը խոստացել էր ուղարկել ինձ բուժելու համար:

Թադեոսը պատասխանում է.

-Եթե հավատս Հիսուս Քրիստոսին, քո սրտի ուզածները կկատարվեն:

-Ես հավատացի նրան և նրա զորությանը: Ուստի զորքերս ուղարկեցի որպեսզի, կոտորեն նրա խաչող հրեքներին, եթե Հռոմեացիները չարգելեին դա:

Թադեոսը ամբողջ քաղաքով քարոզում էր Քրիստոնեությունը:Բոլորը նրան հավատացին, մկրտվեցինև բժշկվեցին, ամենաառաջինը Աբգարը:Ամեն ոչ Քրիստոնեական իր ոչնչացվում էր:Ոչ ոք իր կամքին հակառակ չէր դառնում Քրիստոնյա, բայց հավատացյալների թիվը ամեն օր ավելանում էր: Երբ Աբգարը մահացավ, նրա երկիրը բաժանվեց երկու մասի, երկուսն էլ կառավարում էին նրա որդիները և նրանցից ոչ մեկ Քրիստոնեությանը համաձայնություն չտվեցին:Նրանք նույնիսկ սպանում էին առաքյալներին


Վար.1Ես սիրւմ եմ դպրոցի ճանապարորդությունները և ուսուցիչների վերաբերմունքը։ Ավելի շատ սիրում եմ հանրահահաշվի սենյակը: Ինձ տխրեցնում է այն որ իմ դպրոցի ընկերներից մի քանիսը գնացել են Ամերիկայի Միացյալ նահանգներ ։Ես ոչինչ չեի ուզի փոխել որովհետև ինձ դուր է գալիս ամեն ինչ։Վար.2Ա․էջԲ․բանԳ․սին-փուջՎար.3Աղվեսը մի թուղթ գտավ և այդ թուղթը տարավ գայլին։Թագավորը ժլատ ու աչքածակ մարդ էր, ու հրամայեց, որ կարասն իրեն տան։Կղզին լճի հարավ-արեվելքում է և լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ թե՛ կենդանիներով։

Վանդակում երգել չի լինի (փոխադրություն)
Սիամի արքան յոթ աղջիկ ուներ: Նրանք բոլորը բացի մեկից, շատ չար էին: Այդ մեկի անունը Մերի էր: Արքան մի սովորություն ուներ, որ իր ծննդյան տարեդարձին նա էր նվերներ նվիրում: Մի անգամ նա իր դուստրերին ոսկե վանդակներում թութակներ նվիրեց: Նրանք ուրախացած գնացին նրանց խոսել սովորեցնելու: Մի օր երբ Մերին առավոտյան գնաց իր թութակին ողջունելու տեսավ, որ նա մահացել է: Նա սկսեց բարձր լացել: Պալատականներն ինչ արեցին, չկարողացան նրան հանգստացնել: Հանկարծ նրա սենյակ մի թռչուն մտավ, մի գեղեցիկ երգ երգելով: Երբ վերջացրեց, Մերին արդեն չէր լացում: Նա հարցրեց.
-Կնդունե՞ս ինձ քո թութակի փոխարեն: Ճիշտ է, ես նրա պես գեղեցիկ չեմ, բայց կարող եմ քեզ համար երգել:
Արքայադստեր ուրախությանը չափ ու սահման չկար: Այդ օրվանից նրանք միասին էին: Ուտում էին նույն ափսեյից, խմում նույն բաժակից: Միասին երգում էին: Իսկ Մերիի չար քույրերը նախանձում էին: Մի օր արքայադուստրերը հավաքվեցին Մերիի սենյակում և ասացին.
-Մենք շատ ենք տխրել քո թութակի մահվան համար.
-Ես տխուր չեմ,- ասեց Մերին,- ես թռչնակ ունեմ ով ամեն օր ինձ համար երգում է:
-Քո թչունը ցանկացած պահի կարող է փախչել: Ավելի լավ չէ նրան մցնես վանդակի մեջ, որպեսզի չգնա:


Քույրերին լսելով Մերին որոշեց թռչնակին իր ոսկե վանդակը մցնել: Նա շատ զարմացավ և հարցրեց:


-Այս ի՞նչ կատակ է:
-Սա կատակ չէ: Մայրիկի կատուներն այս գիշեր սենյակս էին մտել: Այստեղ դու ավելի ապահով կլինես:
-Բայց այստեղ շատ վատ է, ինձ դուր չի գալիս:
-Միայն այս գիշեր համբերիր, վաղն առավոտյան բաց կթողնեմ:
Թռչնակը գլուխը դրեց թևին և քնեց: Հաջորդ առավոտյան Մերին արթնացավ նրա ձայնից:
-Վե՛ր կաց, վե՛ր: Բացիր, ես ուզում եմ ազատ ճախրել:
-Քեզ համար այդտեղ ավելի լավ է: Քեզ օրը երեք անգամ համեղ ուտելիք կբերեն:  Ես քեզ սիրելով եմ վանդակում պահում:
-Բայց ես այսպես չեմ կարող: Ես ուզում եմ ազատ ճախրել բնության մեջ:
Հաջորդ առավոտյան, երբ արքայադուստրը վազեց վանդակի մոտ տեսավ, որ թռչունն ընկած է վանդակի հատակին: Նա բացեց վանդակի դուռն ու հանեց նրան այնտեղից: Թեթևացած շունչ քաշեց, երբ տեսավ, որ նա չի մահացել:
-Արթնացիր խնդրում եմ,- ասում էր նա:
Արցունքներն ընկան թռչնակի վրա և նա աչքերը բացեց:
-Ես չեմ կարող երգել, եթե ազատ չեմ: Իսկ առանց երգելու, կմեռնեմ:
-Ուրեմն վերցրու քո ազատությունը,- ասաց արքայադուստրը,- ես քեզ շատ սիրելով էի փակել այս ոսկե վանդակում: Ուզում էի, որ միշտ ինձ հետ լինես: Կարող ես գնալ, թռչել քեզ համար և ազտա լինել:
Աղջիկը չկարողացավ զսպել իր արցունքները, հասկանալով, որ ուրիշի երջանկությունը քոնինից վեր պետք է դասես:
Զվարթնոց (փոխադրություն)
643 թվականի, շոգ գարունն էր Վաղարշապատում: Մայր տաճարի դիմաց գտնվող վեհարանում, սեղանի վրայի թղթերին հակված, զրուցում էին երեք տղամարդ: Նրանցից մեկը Ներսես Երրորդ կաթողիկոսն էր: Մյուսը կաթողիկոսի տեղապահն էր: Ի տարբերություն այս երկուսի, երրորդը ճանաչված ճարտարապետ և շինարար Վրթանես վարպետն էր: Նրանք իրենց հավանությունը տվեցին կառուցվելիք տաճարի նախագծին: ճարտարապետն ասաց, որ կառույցն ավարտին հասցնելու համար հարկավոր է տասը տարի, եթե տրամադրեն անհրաժեշտ շինանյութ և բանվորներ:
-Ես արդեն պատրաստել եմ նամակները բոլոր նախարարների ուղարկելու համար, որպեսզի մեզ օգնեն: Կարող ես գնալ և սպասել իմ կանչին,- ասաց վեհը:
Կաթողիկոսն արդեն նախապես ընտրել էր տաճարի տեղը: Դարեր առաջ Վաղարշապատից 3 կմ հարավ գտնվում էր հեթանոս հայերի Տիր աստծո մեհյանը: Արդեն տասը դար է՝ այն փլուզվել և կաթողիկոսն ընտրեց հենց այդ գեղեցիկ տարածքը:  Քիչ ուշ արդեն սկսվեցին Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը: Երեք հարկանի, նեղ պատուհաններով, հինգ մուտքերով: Տասը տարի շարունակ, հազարավոր մարդիկ քրտնաջան աշխատում և ստեղծում էին գեղեցիկ պատկերներ: Եվ վերջապես 652 թվականի սեպտեմբերին շինարարությյունն ավարտվեց: Դեպի Վաղարշապատ ճանապրհը լեփ լեցուն էր մարդկանցով: Բոլորը գալիս էին ինչպես կարող էին: Ուրախ երգով ու նվագով: Սկսվեց տաճարի օծման արարողությունը: Գմբեթի տակ լսվում էին անուշ մեղեդիներն ու խունկի բույրը: Այսպես հիմադրվեց Սուրբ Գրիգոր տաճարը, որը հետագայում վերանվանվեց  Զվարթնոց: Ժողովրդական ավանդությունն ասում է, որ տաճարի ծանրությունն իրենց վրա կրող հենասյուները եղբայրներ են եղել: Դարեր շարունակ նրանք պահում էին տաճարը: Մի օր նրանցից յուրաքանչյուրը հոգնելով՝ որոշեց հանգստանալ: Նրանք առաջվա պես ազնիվ չէին միմյանց հանդեպ, և այդ պատճառով տաճարը կործանվեց:
Շահանդուխտը (փոխադրություն)


Աղվանքի իշխան Վարազ Տրդատը դուստր ուներ, անունը Շախանդուխտ: Նրա գեղեցկությունը զարմացնում և հիացնում էր բոլորին: Ասես իրական չլիներ: Նրա ձեռքը խնդրեցին Թորգոմյան տնից: Նա հեռացավ իր հայրենիքից և ուղևորվեց դեպի իր նոր տուն: Ճանապարհին երբ մտան Բաղաց աշխարհ հասան մի բարձր ժայռի: Շահանդուխտն իր ուղեկցող խմբի հետ անցնում էր ժայռի կատարով, երբ մի խումբ սարսափազդու զինյալներ հարձակվեցին նրանց վրա: Շահանդուխտի գրած նամակը պահպանվել և հասել է մեզ որտեղ նա մանրամասնորեն պատմում է ողջ տեղի ունեցածը: << Ես, Քրիստոսի մեղավոր աղախին Շահանդուխտս, հարս էի գնում Թորգոմյան տուն: Հասա Բաղքի սահմանը: Մի քարաժայռի գլխին էինք, երբ հանկարծակի իսմայելացիները հարձակվեցին մեզ վրա, որպեսզի ինձ հափշտակեն: Նրանք ոչնչացրին մեր ամբողջ հեծելագունդը:  Ես նախնտրեցի այլազգիների ձեռքով կորչելու փոխարեն, զոհվել հանուն Քրիստոսի: Ես ձիով թռա ժայռից: Ի զարմանս ինձ, ես ու ձիս անփորձանք իջանք ձորը: Այդ օրվանից ի վեր ես ոչ մի տեղ չգնացի: Մնացի հենց այդ ձորում: Շինեցի մի մատուռ, ճգնեցի և ապաշխարեցի այնտեղ: Ծնողներս և Թորգոմյան իշխանները շատ համոզեցին, որ վերադառնամ և ապրեմ առաջվա նման, բայց ես չհամաձայնվեցի: Կանչեցի Սյունաց եպիսկոպոսին և ամբողջ ունեցվածքս տվեցի նրան, որպեսզի կեսը գնա կարիքավորներին, իսկ մյուս կեսը եկեղեցուն:>> Այսպես ավարտվեց Շախանդուխտի նամակը: Ասում են, որ նա հավաքում էր ուրիշ կույսերի և ճգնությամբ ապրելով երեսուն տարի, մահանում է: Տաթևի վանքի դիմաց` ձորի վերևում, մի ժայռ կա: Ասում են թե դա հենց այն ժայռն է, որտեղից իր ձիով թռել է Շախանդուխտը: Այդ ժայռը տեղաբնակներն այնվանում են` Շախանդուխտի քար:
Հայոց հնագույն մայրաքաղաքը (փոխադրություն)
Բլուրը ժայռոտ էր և ծաղկունՇատ ապարաժներ կայինԱրամայիսն այդ բլուրը շատ էր սիրումՀոր՝ Արամանյակի գործի բերումով նա շատ էր այնտեղով անցնումԿանգնում էր ամենաբարձր տեղում և ուշադիր զննում տարածքըԲլուրը շատ հարմար էր նոր քաղաք կառուցելու համար և նա հենց այդպիսի մտադրություն էլ ուներԵրբ հայրը մահացավ և ամեն բան նրա ձեռքն էրնա միանգամից գործի անցավՄի քանի ուժեղ տղամարդկանց հետ բարձրացավ բլուրըԱյն թեքության վրա էր և դժվար էրբայց հսկաները առաջ էին շարժվումԲլրի տարբեր հատվածներում հսկա ժայռերն ենՆրանք բարձրացան ամենաբարձր գագաթըԱյնտեղից գեղեցիկ տեսարան էր բացվումԲլուրն իր հոր Արամանյակի լեռան մոտ էրՆերքևում հանդարտ գետ էր հոսումԱյդտեղ նոր մայրաքաղաքն էր լինելուԱրամայիսն այնտեղ հզոր քաղաք կհիմնիիր զորքովգեղեցիկ տներովԿհավաքի ողջ Հայքին և այնտեղից կիշխի իր ցեղերինՄարդկանց բարեկեցիկ կյանք ապահովելու համար շատ հարմար պայմաններ կստեղծենՇուրջը բազմաթիվ ծառեր են և արոտավայրերԳետից կարելի է առուներ հանել և մրգատու ծառեր տնկել ափինՆրա հրամանով սուրհանդակները գնացին Հայքի տարբեր ծայրեր բանվորներ բերելուՄարդիկ կամաց կամաց հավաքվում էիննոր մայրաքաղաք շինելուԱմբողջ բլուրը փոշոտ էրԱրամայիսն իր ընտանիքի հետ տեղափոխվել էր այնտեղորպեսզի նա նույնպես աշխատիԲոլորին հավասար աշխատում էրՆա որոշել էրոր իր քաղաքի շինարարությանն իր ձեռքը նույնպես պետք է դիպչիԱմբողջ օրն աշխատում էինԸնդամենը մի քանի տարում բլուրը շենացավ և դարձավ գեղեցիկ քաղաքԲարձր ապարանքներովտներովհարթ փողոցներովՔաղաքը պաշտպանված էր ամուր պարիսպովՊարսպից դուրս էլ շատ մարդկանց բնակեցրինԱյ անվանեցին ԱրմավիրԺամանակի ընթացքում այն անվանվեց ՀոկտեմբերյանԵվ ահա երբ մեր հայրենիքը վերջապես անկախացել է և մեր բազմաթիվ սովորույթներ և ավանդույթներ վերականգնվել ենշատ անուններ նույնպես ետ են վերադարձելԱրամայիսի հիմնած քաղաքը նորից անվանվում է Արմավիր:

Հայկը և Բելը (փոխադրություն)


Հայկը քաջ, դյութազուն, անվախ և արդար մարդ էր: Ոչ ոքի վատություն չէր անում: Բելը նրա հակապատկերն էր: Հարյուրավոր մարդկանց ստիպում էր ենթարկվեն իրեն: Հայկին դուր չէին գալիս Բեյլի գործերը: Նա հավաքեց մոտ երեք հարյուր զինվորների, իրենց ընտանիքների հետ և հեռացավ: Նրանք գնացին մի կանաչապատ լեռնահովիտ: Այն անվանվեցին Հայք՝ հայերի երկիր: Հայկը նաև մի գյուղ հիմնեց, ՝ Հայկաշեն: Իր զավակների, թոռների հետ խաղաղ ապրում էին: Ոչ ոքի վատություն չէին անում: Իսկ ահա Բելը ամբողջ օրը մտածում էր՝ ինչպես ենթարկել իրեն Հայկին և նրա զավակներին: Իր պատվիրակներին ուղարկում է Հայք: Նրանք պետք է համոզեյին Հայկին, որ նա ենթարկվի Բելին՝ փոխարենը կապրի այնտեղ որտեղ ուզում է: Հայկը մերժում է Բելի առաջարկը: Նա զայրացած հավաքում է իր զորքը և գնում դեպի Հայք: Բելը հավատում էր իր հաղթանակին և վստահորեն ներխուժում է Հայկի երկիր: Հայկը հավաքում է իր զորքը և գնում դեպի Վանա ծովը: Իր զորքին Հայկն ասում է, որ պետք է նշանը բռնեն Բելի վրա: Պետք է ամբողջ քաջությամբ հաղթել: Հասնում են բարձր լեռների միջև ընկած մի դաշտանման վայր և ամուր դիրք գրավում աջ կողմում: Ձախ կողմում Բելի զորքն էր կանգնած: Նա նրանց մեջ տեղում էր, հագին տարբեր երկաթյա պահպանակներ: Ապահովության համար, թիկնապահները միքանի շարքով շրջապատել էին նրան: Իսկ ահա Հայկը կանգնել էր իր զորքի արջևում: Մարտի ամենաթեժ պահին, երբ երկու հսկաներ դեմ առ դեմ բախվեցին իրար, մեծ դղրդյուն լսվեց: Հայկն իր աղեղով ճեղքում է Բելի լանջապանակը և նա ընկնում է գետնին: Իրենց առաջնորդին մահացած տեսնելով, Բելի զորքը փախուստի է դիմում: Հայկն ու իր զորքը հաղթանակած վերադառնում են իրենց լեռնահովիտ և շարունակում շենացնել իրենց երկիրը:


շատ դարեր առաջ մի տափաստանում ապրում էին ուժեղ ու համարձակ մարդիկ. Անանցանելի անտառները երեք կողմից շրջապատել էին նրանց բնակավայրը, իսկ չորորդ կողմում տափաստանն էր։Որտեղից որտեղ երեւան եկան ուրիշ ցեղեր եւ գրավելով տափաստանը բնիկնեին քշեցին դեպի անանցանելի անտառները, որտեղ կային ճահիճներ։Մարդիկ արյուն-արցունք էին թափում, գիշեր-ցերեկ մտածում էին ինչպես դուրս գալ այդ վիճակից։ Նրանք ելք չգտնելով որոշում են գնալ թշնամու ոտքը ստրուկ դառնալ, միայն թե ազատվեն լպրծուն ճահիճներից։ Այդ ժամանակ առաջ է գալիս մի երիտասարդ, որի անունն էր Դանկո։ Դանկոն շատ գեղեցիկ,  ուժեղ ու համարձակ մի երիտասարդ էր։Դանկոն համոզեց մարդկանց չհանձնվել եւ ելք գտնել. Ճահիճն ամեն անգամ բացում էր իր երախը եւ կուլ տալիս մարդկանց։Մարդկանց մեջ առաջանում է զարյույթ դեպի Դանկոն. Նրանք սկսում են հանդիմանել Դանկոյին .Իրենց խաբելու համար որոշեցին սպանել Դանկոյին.։Դանկոն հասկանում է,  որ այլեւս այս մարդկանցից ազատվել չի լինի։ Դանկոն Իր ձեռքով պատառոտում է կուրծքը եւ հանելով սիրտը պահում է վեր։Եվ տարածքը լուսավորվում էր։ Դանկոյի սիրտը լուսավորում էր արեւի նման։Նրա սրտից արյունը հոսում էր։ Դանկոն ծիծաղում է եւ մեռնում։Իսկ սիրտը շարունակում էր բոցկլտալ։




Մի մարդ երկու որդի ուներ։  Կրտսեր որդին հորն ասաց. <<Հայրիկ, քո ունեցվածքից իմ բաժինը հիմա տուր ինձ>>։ Եվ հայրն իր որդիներին բաժանեց իր ունեցվածքը։ Մի քանի օր հետո կրտսեր որդին վերցրեց իր ամբողջ հարստությունը և գնաց հեռու երկիր։ Այնտեղ անառակ կյանք վարելով, նա ծաղսեց հարստությունը և սպառեց իր ամբողջ ունեցածը։ Պատահեց, որ այդ երկրում սաստիկ սով տիրեց, երբ ինքն արդեն սկսել էր աղքատանալ։ Ուստի գնաց, այդ երկրի քաղաքացիներից մեկի մոտ ծառա եղավ, և սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։ Նա նույնիսկ պատրաստ էր խոզերի կերած եղջերենու պտուղով իր փորը լցնելու, սակայն ոչ ոք այդ նրան չէր տալիս։ Երբ անդրադարձավ իր վիճակին, ինքն իրեն ասաց. <<Հայրս ագարակների, և անասունների տեր մարդ է, շատ աշխատողներ ունի, մինչ ես այստեղ սովամահ եմ լինում։ Վեր կենամ գնամ հորս մոտ և ասեմ նրան. "Հայր, մեղանչեցի Աստծու և քո դեմ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ դարձրու քո աշխատավորներից մեկը։ Ապա վեր կացավ և գնաց իր հոր մոտ։ Նա տնից դեռևս բավական հեռու էր, երբ հայրը տեսավ նրան և վազելով ընդառաջ գնաց նրան, փաթաթվեց վզին և համբուրեց։ Որդին հորն ասաց. <<Հայր, մեղանչեցի Աստծու և քո դեմ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»։ Հայրն տղաի բերանը փակեց և ծառաներին հրամայեց. <<Անմիջապես բերեք լավագույն պատմուճանը և հագցրեք նրան, մատանի անցկացրեք նրա մատին և կոշիկներ տվեք նրան։ Բերեք պարարտ հորթը, մորթեցեք, ուտենք ու ուրախանանք, որովհետև իմ այս որդին մեռած էր կենդանացավ, կորած էր գտնվեց>>։  սկսեցին խրախճանքը։ Մինչ այդ ավագ որդին ագարակում էր։ Վերադարձին, երբ մոտեցավ տանը, երգի և պարի ձայներ լսեց։ Կանչեց ծառաներից մեկին և հարցրեց, թե ինչ է կատարվում։ Ծառան ասաց նրան, որ իր եղբայրն է եկել։ Ավագ եղբայրը զայրացավ և չուզեց ներս մտնել։ Իմանալով այդ մասին հայրը դուրս եկավ և աղաչեց նրան, որ ներս մտնի։ Իսկ նա պատասխանեց. <<Տարիներ ի վեր ծառայում եմ քեզ, քո ոչ մի հրահանգ երբեք չեմ անտեսել և սակայն դու նույնիսկ մի ուլ չմորթեցրի իմ համար, որ ուրախանայի բարեկամներիս հետ։ Մինչդեռ երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը ծախսեց, դու պարարտ հորթը մորթեցիր նրա համար>>։ Հայրը նրան ասաց. <<Տղաս, մի դժգոհիր անասունը կարելի է գնել, իսկ փողը անցողիկ է, բայց եղբորդ չէս կարող գնել»։